«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Կարմիր Խաչի նախագահը հաջորդ շաբաթ կժամանի Մոսկվա՝ քննարկելու աշխատանքներն Արցախում

Կարմիր Խաչի նախագահը հաջորդ շաբաթ կժամանի Մոսկվա՝ քննարկելու աշխատանքներն Արցախում
12.11.2020 | 22:50

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերը հաջորդ շաբաթ կժամանի Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղում աշխատանքները քննարկելու համար՜ տեղեկացրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Կխոսենք, թե ինչպես նոր պայմաններում կարող է վերսկսել իր աշխատանքը Կարմիր Խաչը, նախ և առաջ՝ զոհերի մարմինների փոխանակման, գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձի հարցով», - ասել է Լավրովը: Հայկական կողմի հրապարակած վերջին տվյալներով՝ Ադրբեջանում մոտ երկուսուկես տասնյակ հայ ռազմագերի կա։

Դիտվել է՝ 1351

Մեկնաբանություններ